Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում սառնություն է նկատվում, ավելին՝ Իսրայելի կողմից կան կսմիթներ։ Այդ կսմիթներն արտահայտվում են Իսրայելի իշխանության կողմից բացահայտված ադրբեջանական լրտեսական խմբի առնչությամբ։ Իսրայելի իշխանությունը հատուկ շեշտում է այդ խմբում ադրբեջանցիներ լինելու փաստը, առավել հատուկ շեշտում է այն վնասները, որոնք կրել է այդ լրտեսական խմբի պատճառով։ Այսինքն, Իսրայելն Ադրբեջանի իշխանությանը չի մեղադրում, բայց նաև նույն իշխանությանը հասկացնում է, որ ադրբեջանական հասարակությունը այդքան էլ բարյացակամ չի ընդունում Իսրայելին, այսինքն, իշխանությունը թերացում ունի քարոզչության առումով։ Մի խոսքով, առաջին հայացքից անտես կսմիթներն արդեն երևան են եկել և կարող են շարունակություն ունենալ, եթե Ադրբեջանն անդրդվելի մնա ու չաջակցի Իսրայելին Իրանի դեմ հնարավոր գործողություններում։
Կարեն Հովհաննիսյան